Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 4-5.2012

Երկարակեցության 7 կանոն

Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել առողջական լավ վիճակի:

 

  • Վարել ակտիվ կենսակերպ: Ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ երկու անգամ ավելի շատ են հակված սրտի հիվանդության և ինսուլտի: Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը մարդու կյանքից խլում է գրեթե 4 տարի:

  • Վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Սրտաբանը հիշեցնում է, որ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտի հիվանդության և ինսուլտի ռիսկը:

  • Ճիշտ սնվել: Առողջ կենսակերպն սկսվում է ճիշտ սնվելուց: Ապագա երկարակյացների համար հատկապես կարևոր է մեծ քանակությամբ բջջանքով հարուստ մթերք, հատիկավորներ, թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործել:

  • Վերահսկել զարկերակային արյան ճնշումը: Աշխարհի բոլոր սրտաբանները զ/ճ բարձր ճնշումն անվանում են «դանդաղ մարդասպան»: Եթե ճնշումը հսկողության տակ պահվի, ապա կարելի է ժամանակին կանխարգելել հիվանդությունները, այդպիսով 40%-ով կրճատելով ինսուլտի և 25%-ով սրտային նոպայի  ռիսկը:

  • Պայքարել ավելորդ քաշի դեմ: Ավելորդ քաշը սրտի հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկի հիմնական գործոնն է, իսկ ճարպակալումը կարող է կյանքի տևողությունը կրճատել գրեթե 5 տարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հաշվարկով, 4 տարի հետո աշխարհում 2,3 մլրդ մարդ կտառապի ճարպակալմամբ և ուղեկցող հիվանդություններով, դրա համար ներկայումս ճարպակալումը կարելի է արդեն համաճարակ համարել:

  • Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և հիշել դրա հետ կապված բարդությունների մասին: Մասնավորապես, շաքարային դիաբետը նպաստում է է զ/ճ-ի բարձրացման ռիսկին, հանգեցնում  աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի:

  • Չծխել: Այս կործանարար սովորության պատճառով աշխարհում ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Ի դեպ, եթե մարդը թողնում է ծխելը, ապա սրտի հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկն սկսում է նվազել: Կյանքի երկարատևության մասին իր  տեսությունն առաջ տանելով, Կլայդ Յանսին նշում է, որ երկարակյաց մարդիկ օգնում են տնտեսությանը միլիարդավոր դոլարներ խնայել, քանի որ կրճատվում են սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսվող գումարները: 

 

Ժառանգականության մասին չարժե վիճել

 

Բժիշկներն այդ տեսության հետ միայն մասամբ են համաձայն, չէ որ ճիշտ կենսակերպը չ կարող  փոխել մարդու ժառանգականությունը, որը 50%-ով որոշում է կյանքի երկարատևությունը: Ի դեպ, նիդեռլանդացի գիտնականները բացահայտել են, այսպես կոչված «երկարակեցության գենը»: Նրանք  վերծանել են 115-ամյա երկարակյաց կնոջ գեները, ով մահից առաջ իր մարմինն ու ուղեղը կտակել էր գիտությանը: Հետազոտողների վկայությամբ, չնայած պատկառելի տարիքին, կինը, նույնիսկ կյանքի վերջին տարիներին մոտ 50 տարով երիտասարդ էր երևում և կարողանում էր իր կարիքներն ինքնուրույն հոգալ: Գիտնականների տվյալների համաձայն, երկարակյաց կնոջը ծերունական տկարություններից փրկել են սեփական գեները:

 

«Մենք վստահ ենք, որ գերազանց առողջության և կյանքի երկարատևության պատճառը նր գեներն են, որոնց շնորհիվ նրա կյանքն այդքան երկար և երջանիկ է եղել»,-հայտարարել է Ամստերդամի համալսարանի բժիշկ Հեննե Հոլստեջը:

 

Գիտնականները նաև նշում են, որ «երկարակեցության գենի» լրիվ վերծանման  նպատակով հետազոտությունների համար ևս մի քանի տարի կպահանջվի:

 

-Հարկ է առողջ կենսակերպ վարել, օգտագործել միայն բարձրորակ մթերք: Չծխել: Սահմանափակել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: Հատկապես, թունավոր, որովհետև ըստ ԱՀԿ-ի հանձնարարականների`  ալկոհոլի նորմալ քանակությունը (քիչ չափաբաժիններով) բարենպաստ ազդեցություն է թողնում ծերության և ուռուցքային հիվանդությունների վրա: Պարբերաբար պետք է հետազոտվել բժշկի մոտ, բացառելու հիպերտոնիան, աթերոսկլերոզը, սրտային հիվանդությունները և այլն, - խորհուրդ են տալիս գիտնականները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medportal.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ